Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանը հրավիրում է Ձեզ բացահայտելու ավանդական հայկական խոհանոցի մի բոլորովին նոր աշխարհ։
Մեր խոհարարական ժառանգության մեծ մասը, ինչպես և պատմական Արևմտահայկական մշակույթի զգալի մասը, անհետ կորել է Մեծ Եղեռնի տարիներին, և մեզ են մնացել միայն մի քանի տասնյակ հայտնի ճաշատեսակներ, որոնք էլ դարձել են հայկական խոհարարական հպարտ ժառանգության միակ կրողները։
Բայց Երևանում գտնվող Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանի շեֆ խոհարարները ձգտում են վերականգնելու հայկական մշակույթի այդ կարևոր մասնիկը՝ հայկական խոհանոցը և դրանով իսկ նորից զարգացնելու հայկական խոհարարական գերազանցության ավանդույթը։
Մենք համատեղում ենք թարմ տեղական բաղադրամասերը, թարմ գաղափարները և մեր նախնիների դարավոր խոհարարական իմաստությունը, որպեսզի Ձեզ ներկայացնենք դասական Արևմտահայկական խոհանոցի ժամանակակից տարբերակը։
Խարբերդ Ռեստորանը գտնվում է Երևանում՝ Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի ներսում և ունի նաև բացօթյա սրճարան։