Արարատի մարզի Հնաբերդ գյուղը՝ Դվին մայրաքաղաքի պեղումների շրջակայքը, վերածվել էր տոլմանների տոնահանդեսի: Արդեն 7-րդ տարին հայ խոհարարներն ու հասարակական կազմակերպությունները Հայաստան այցելած զբոսաշրջիկներին ու հայերիս ներկայացնում են տոլմայի ծագումն ու հնարավորություն տալիս զգալու դրա հայկական համը: Հաճելի ավանդույթ դարձած «Ուդուլի» համահայկական փառատոն-մրցույթին այս տարի ներկայացված էր 25 տաղավար՝ տոլմայի ավելի քան 60 տեսակով:
Տոլմա կամ դոլմա պատրաստում են և՛ մսային, և՛ բանջարեղենային հումքով՝ լցոնած կամ փաթաթած, իսկ «Տոլման «տոլի» բառից է, որը հին հայերենով նշանակում է խաղողի վազ, այսինքն միսը փաթաթած խաղողի տերևով:
Փառատոնին մասնակցող տաղավարները ջանք ու եռանդ չէին խնայել ներկաներին զարմացնելու տոլմայի պատրաստման իրենց իմպրովիզներով` հաճելի անակնկալ մատուցելով սուշիի սիրահարներին և միայն բանջարեղեն նախընտրողներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սկզբնաղբյուրը՝ http://vesti.am/archives/114727?lang=am
Բիզնես Լանչ - Սեպ 7
Ջերմ և Գեղեցիկ Երեկո Թուֆենկյանում
Argentine Tango Evening
Happy Hour Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանում
Բիզնես Լանչ Սեպ 18
Կենդանի երաժշտություն ամեն ուրբաթ Թուֆենկյան Խարբերդ ռեստորանում
Օրվա ուտեստը՝ Իչ աղցան
Նոր Ճաշատեսակներ Թուֆենկյանում
Բիզնես Լանչ Նոյ 9-13
10% Discount for Historic Yerevan Hotel Guests