Պատվիրել Սեղան
En Ru

Բլոգ

Տոլմայի փառատոն 2017 ՝ աշխարհի ամենաերկար տոլման Թուֆեկյան Խարբերդ ռեստորանի կողմից

Արարատի մարզի Հնաբերդ գյուղը՝ Դվին մայրաքաղաքի պեղումների շրջակայքը, վերածվել էր տոլմանների տոնահանդեսի: Արդեն 7-րդ տարին հայ խոհարարներն ու հասարակական  կազմակերպությունները Հայաստան այցելած զբոսաշրջիկներին ու հայերիս ներկայացնում են տոլմայի ծագումն ու հնարավորություն տալիս զգալու դրա  հայկական համը: Հաճելի ավանդույթ դարձած «Ուդուլի» համահայկական փառատոն-մրցույթին  այս տարի ներկայացված էր 25 տաղավար՝ տոլմայի ավելի քան 60 տեսակով:

Տոլմա կամ դոլմա պատրաստում են և՛ մսային, և՛ բանջարեղենային հումքով՝ լցոնած կամ փաթաթած, իսկ «Տոլման «տոլի» բառից է, որը հին հայերենով նշանակում է խաղողի վազ, այսինքն միսը փաթաթած խաղողի տերևով:

Փառատոնին մասնակցող տաղավարները ջանք ու եռանդ չէին  խնայել ներկաներին զարմացնելու  տոլմայի պատրաստման իրենց իմպրովիզներով` հաճելի անակնկալ մատուցելով սուշիի սիրահարներին  և միայն բանջարեղեն նախընտրողներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Սկզբնաղբյուրը՝ http://vesti.am/archives/114727?lang=am 

 


24 May, 2017

Կենդանի երաժշտություն ամեն ուրբաթ Թուֆենկյան Խարբերդ ռեստորանում

Նոր Ճաշատեսակներ Թուֆենկյանում

Argentine Tango Evening

Ջերմ և Գեղեցիկ Երեկո Թուֆենկյանում

Բիզնես Լանչ - Սեպ 7

Happy Hour Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանում

Բիզնես Լանչ Նոյ 9-13

Օրվա ուտեստը՝ Իչ աղցան

Բիզնես Լանչ Սեպ 18

10% Discount for Historic Yerevan Hotel Guests