Հայկական խոհանոցը հարուստ է և բազմազան։ Այն կարող է բավարարել ինչպես բուսակերներին, այնպես էլ մսային ուտեստների սիրահարներին։ Երևանում գտնվող Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանը մշտապես փորձում է իր հաճախորդներին զարմացնել ավանդական հայկական խոհանոցի յուրօրինակ համեղ ճաշատեսակներով և այս անգամ ներկայացնում է չորս նոր ուտեստներ։
ՏՀԱԼ
Յուղի մեջ տապակած տավարի միս։ Մատուցվում է կտրատած սոխով։
ՓԻԹԻ
Ավանդական կովկասյան մսապուր՝ գառան կամ տավարի մսով ըստ Ձեր նախընտրության, սիսեռով, լոլիկով, կարտոֆիլով և անանուխով։
ՄԱԾՆԱՊՈՒՐ ԿՈԼՈԼԱԿՈՎ
Բրնձով և կոլոլակով թանապուր։ Մատուցվում է չորացրած անանուխով։
ԳԱՌԱՆ ԽԱՇԼԱՄԱ ՆՌԱՆ ՀՅՈՒԹՈՎ ԿԱՄ ԳԻՆՈՎ
Գառան միսը եփված իր արգանակի և նռան հյութի կամ սպիտակ գինու մեջ։
Համեցե՛ք մեզ մոտ և համտեսե՛ք ավանդական հայկական խոհանոցի լավագույն ուտեստները՝ մշտապես թարմ և համեղ։
Բիզնես Լանչ Նոյ 9-13
Ջերմ և Գեղեցիկ Երեկո Թուֆենկյանում
Կենդանի երաժշտություն ամեն ուրբաթ Թուֆենկյան Խարբերդ ռեստորանում
Argentine Tango Evening
Բիզնես Լանչ - Սեպ 7
Օրվա ուտեստը՝ Իչ աղցան
Բիզնես Լանչ Սեպ 18
Happy Hour Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանում
10% Discount for Historic Yerevan Hotel Guests
Տոլմայի փառատոն 2017 ՝ աշխարհի ամենաերկար տոլման Թուֆեկյան Խարբերդ ռեստորանի կողմից