Table './kharpert_main/session_data' is marked as crashed and should be repaired
Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00-ին, Թուֆենկյան Խարբերդ ռեստորանը Սուրբ Հարության տոնի առթիվ հրավիրում է տոնական ընթրիքի:
Երեկոյի սկզբում Սուրբ Զատիկի խորհուրդը կներկայացնի Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ճրագները վառել եկեղեցուց բերված կանթեղից:
Երեկոն կուղեկցվի դաշնամուրի(Տիգրան Ալավերդյան) և ջութակի կենդանի նվագակցությամբ(Հակոբ Շիրինյան): Կգործի հատուկ ճաշացանկ Սուրբ Հարության տոնի ավանդական ուտեստներով՝ ձուկ, ձու, բրնձով և չամիչով փլավ, ինչպես նաև կմատուցվի երեկոյի հատուկ գործընկերոջ՝ Գոլդեն Գրեյփ Արմաս ընկերության կողմից ներկայացված «Արմաս» գինիները:
Հատուկ ճաշացանկը ներառում է՝
Պանրի տեսականի
Կանաչի
Կարագ
Լոլիկ, վարունգով աղցան
Իչ աղցան
Ոսպով, գազարով աղցան
Ծառի սնկով աղցան
Ձու ներկված
Բրնձով, չամիչով փլավ
Իշխան խաշած ԿԱՄ Իշխանի ֆիլե ջեռոցում
Տապակած բազկաճավ ԿԱՄ Տապակած կարտոֆիլ/ Ֆրի
Զովացուցիչ ըմպելիքներ
Թեյ/Սուրճ
Գինի Արմաս
Գինը երկու անձի համար՝ 15 000 ՀՀԴ:
(գինը չի ներառում սպասարկման վճարը)
Սեղանների ամրագրման համար զանգահարեք՝ +374 60 501030:
Կանանց Միջազգային Օրը 2023 Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանում