Երևանի ռեստորանները զանազան են թե՛ իրենց առաջարկած ճաշացանկերով, թե՛ մթնոլորտով, և յուրաքանչյուրն այստեղ կարող է գտնել իրեն հոգեհարազատ վայրը։ Շատերի համար սիրելի դարձած Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանը, որը գտնվում է Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, իր հերթին առաջարկում է առավելապես արևմտահայկական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ։
Մեր հաճախորդների կողմից սիրված ուտեստների ցանկում առանձնանում է Իչ աղցանը։ Այն իրենից ներկայացնում է բլղուրը լոլիկի խիտ հյութի մեջ՝ խառնած տապակած սոխով և հայկական պղպեղով։
Իչ աղցանը պատրաստվում է ամբողջովին բուսական ծագում ունեցող բաղադրատարրերից և հատկապես համեղ ընտրություն է Մեծ Պահքի ժամանակ, ինչպես նաև բուսակերների համար։
Համեցե՛ք Երևանի Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանը և համտեսե՛ք Իչ աղցանը, ինչպես նաև հայկական խոհանոցի այլ յուրօրինակ ուտեստներ։
Հասցե՝ Հանրապետության 48
Հեռախոս՝ 060 50 10 30
Argentine Tango Evening
Բիզնես Լանչ Սեպ 18
Happy Hour Թուֆենկյան Խարբերդ Ռեստորանում
Կենդանի երաժշտություն ամեն ուրբաթ Թուֆենկյան Խարբերդ ռեստորանում
Տոլմայի փառատոն 2017 ՝ աշխարհի ամենաերկար տոլման Թուֆեկյան Խարբերդ ռեստորանի կողմից
Ջերմ և Գեղեցիկ Երեկո Թուֆենկյանում
Բիզնես Լանչ - Սեպ 7
Նոր Ճաշատեսակներ Թուֆենկյանում
10% Discount for Historic Yerevan Hotel Guests
Բիզնես Լանչ Նոյ 9-13